Ֆիլիպիններում բարձրահարկ շենքի տանիքի լողավազանից տոննաներով ջուր է թափվել

09:43   23 Ապրիլ 2019    167

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գտնվող Anchor Skysuites բարձրահարկ շենքի տանիքի լողավազանից տոննաներով ջուր է թափվել ցած:

Շինության բարձրությունը 181 մետր է: Միջադեպը տեղի է ունեցել այսօր Ֆիլիպիններում գրանցված երկրաշարժի հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խլել է 8 մարդու կյանք: Նշվում է, որ տարերային աղետը զանգվածային հոսանքազրկման պատճառ է դարձել: Մանիլայում հազարավոր մարդիկ, խուճապի մատնվելով, փողոց են վազել:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Մանիլայից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Աղբյուրը նկատում է, որ Ֆիլիպինները տեղակայված են խաղաղօվկիանոսյան սեյսմիկ ակտիվության գոտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները