Կանադայի երկու նահանգներում վարարումների պատճառով ավելի քան 2,5 հազար տուն է վնասվել

10:24   23 Ապրիլ 2019    221

Կանադայի Քվեբեք եւ Նյու Բրանսուիք նահանգներում գետերի վարարման պատճառով գարնանային հեղեղումների հետեւանքով 2,5 հազարից ավելի բնակելի տներ հայտնվել են ջրածածկման գոտում, հայտնում է CBC հեռուստաալիքը:

Տարերքի մոլեգնման պատճառով ստիպված էին իրենց տները լքել մոտ 1,7 հազար մարդիկ: Փրկարարներին հաջողվել է ավելի քան 1,5 հազար տան ջրածածկումն ու ավերումը կանխել:

Բնակչությանն օգնելու համար Կանադայի Ազգային պաշտպանության նախարարությունը հեղեղման շրջաններ է ուղարկել ավելի քան 700 զինծառայողների: Նրանց խնդիրն է ինժեներական կառուցվածքների ստեղծումը տուժած բնակավայրերում հորդացած ջրի հոսքը զսպելու համար, ինչպես նաեւ բնակիչներին օգնության ցուցաբերումը: Այս նահանգներ է բերվել նաեւ հատուկ բանակային տեխնիկա: Տուժածներին օգնություն են ցուցաբերում նաեւ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք զբաղված են նրանց տեղավորման հարցերով եւ սնունդ ու ջուր են տրամադրում:

Հորդացման պատճառով ոստիկանությունը փակել է 35 ավտոճանապարհ: Այս պահին հայտնի է մեկ կնոջ զոհվելու մասին, ում ավտոմեքենան ընկել է ջրի բացած փոսի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները