Հաֆթարի բանակը Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն Է սկսել

10:49   23 Ապրիլ 2019    188

Մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) հայտարարել Է, որ Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն Է սկսում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է Al Wasat լիբիական պորտալը՝ վկայակոչելով ԼԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարիի հայտարարությունը:

Նա ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ «ԼԱԲ-ն ապահովել Է տարածքների անվտանգությունը եւ պարզել Է Ազգային համաձայնության կառավարության հիմնական ու օժանդակ դիրքերը»: ԼԱԲ-ի ներկայացուցչի խոսքով՝ Հաֆթարի բանակը Տրիպոլիի վրա հարձակման երկրորդ փուլն սկսել Է հետեւակի ուժերի կիրառմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաֆթար  


Վերնագիրի այլ պիտակները