Կանադայի սարերում երեք հայտնի ալպինիստների մարմիններն են հայտնաբերել

11:12   23 Ապրիլ 2019    199

Փրկարարները հայտնաբերել են 3 հայտնի ալպինիստների մարմինները, որոնց հետ կապը կորել է անցած շաբաթ՝ Կանադայի արևմուտքւոմ վտանգավոր մագլցման ժամանակ, հաղորդում է CBC News-ը։

Նշվում է, որ տղամարդիկ մագլեցել են Հովսե լեռնագագաթը՝ Բանֆ բնական պարկում, երբ նրանց ծածկել է ձնահոսքը։

Ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի, սակայն եղանակային պայմանները թույլ են տվել փրկարարական գործողությունները միայն այսօր ավարտին հասցնել։

Երեք ալպինիստները՝ Հանսյորգ Աուրեը, Դևիդ Լաման և Ջես Ռոսքելին մեծ փորձ են ունեցել և լավ նախապատրաստված են եղել։ 21 տարեկանում Ռոսքելին Էվերեստի գագաթը նվաճած ամենաերիտասարդ ամերիկացին է դարձել։ Չնայած Հովսեի բարձրությունը 3295 մետր է, նրանց ընտրած երթուղին շատ բարդ է եղել, որը հաջողվել է անցնել ընդամենը մեկ անգամ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները