Վարձակալված բնակարանի փոխհատուցումն ավելացել է

11:20   23 Ապրիլ 2019    471

Վարչապետ Նովրուզ Մամեդովի ստորագրած որոշման համաձայն, զինծառայողների ժամանակավոր վարձավճարների համար դրամական փոխհատուցման գումարը որոշելու մասին օրենքում փոփոխություն է կատարվել:

Ըստ փոփոխության, Բաքվում մեկ ամսվա ընթացքում դրամական փոխհատուցումն ավելացվել է 47 մանաթից մինչեւ 150 մանաթ, այլ քաղաքներում եւ շրջանների կենտրոններում 33-ից մինչեւ 75 մանաթ, այլ բնակավայրերում27-ից 55 մանաթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փոփոխության համաձայն, այդ գումարները համապատասխանաբար բարձրացվել են 150, 75 եւ 55 մանաթով, իսկ Գյանջա, Նախչիվան, Սումգայիթ, Խըրդալան եւ Աբշերոնի շրջանի համար նոր փոխհատուցման գումարը սահմանվել է 100 մանաթ: Որոշումը ուժի մեջ է մտնում 2019 թվականի մարտի 1-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները