Էստոնիան ՆԱՏՕ-ի ինքնաթիռների վառելիքի գնման համար 40 մլն եվրո արժողությամբ պայմանագիր է կնքել

11:23   23 Ապրիլ 2019    411

Էստոնիայի պաշտպանական ներդրումների կենտրոնն էստոնական Helmcoil ընկերության հետ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ինքնաթիռների համար վառելիքի մատակարարման վերաբերյալ 40 մլն եվրո արժողությամբ պայմանագիր է կնքել, գրում է Seldon News-ը:

«Մենք գործ ունենք այս տարվա խոշորագույն գնումներից մեկի հետ: Կնքված պայմանագրի արժեքը 40 մլն եվրո է, որի մեծ մասը կծախսվի կործանիչների համար վառելիքի գնման վրա»,- հայտարարել է Պաշտպանական ներդրումների կենտրոնի գնումների բաժնի ղեկավար Պրիյտ Սոոսաարը:

Հաղորդվում է, որ նախկինում Էստոնիան վառելիք է ձեռք բերել միայն երկրում մշտական տեղակայում ունեցող ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

Նոր պայմանագրի շրջանակում երկիրը 4 տարվա ընթացքում վառելիք կգնի նաև այն մեքենաների համար, որոնք այնտեղ են գտնվում կարճ ժամկետով, այդ թվում՝ ռազմական զորավարժությունների նպատակով: Օգտագործված վառելիքի համար կվճարեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էստոնիա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները