Հնդկաստանում ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երրորդ փուլը

12:22   23 Ապրիլ 2019    163

Ապրիլի 23-ին Հնդկաստանի 13 նահանգում եւ երկու միութենական տարածքում ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից երրորդը:

Ինչպես հայտնել Է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, քվեարկության տեղամասերը տեղական ժամանակով 07:00-ին բացվել են 116 ընտրատարածքում:

Հնդիկներն ապրիլի 23-ին կքվեարկեն Ասամի, Բիհարի, Գոայի, Հուջարաթի, Ջամուի եւ Քաշմիրի, Արեւմտյան Բենգալիայի, Քառնաթաքայի, Քերալայի, Մահարաշտրայի, Օդիշայի, Թրիփուրայի, Ութար-Փրադեշի, Չխաթիսգարխի նահանգներում, ինչպես նաեւ Դադրա եւ Նաղար-Հավելի միութենական տարածքում ու Դաման եւ Դիու միութենական տարածքում:

Ընդամենը Հնդկաստանում գրանցված Է մոտավորապես 900 մլն ընտրող: Համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրում սկսվել են ապրիլի 11-ին, արդեն անցկացվել են առաջին եւ երկրորդ փուլերը: Քաղաքացիներն առայժմ բավականին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ընտրություններին, որը կազմում Է շուրջ 66 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները