Հրվ. Կորեան եւ ԱՄՆ-ն օդուժի համատեղ վարժանքներ են անցկացնում կրճատված մասշտաբով. Yonhap

12:29   23 Ապրիլ 2019    161

Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը եւ Ավստրալիան անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ համակցված զորավարժություններ:

Ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական մի աղբյուր:

Նրա տվյալներով՝ երկշաբաթյա զինավարժանքները մեկնարկել են ապրիլի 22-ին Կորեայի Հանրապետությունում:

Դրանց մասնակցում են մի քանի տասնյակ ինքնաթիռներ, ներառյալ F-15K, KF-16 եւ F-16 կործանիչներ: Yonhap-ի տեղեկավտությամբ՝ներկայիս զինավարժանքներն անցկացվում են կրճատված մասշտաբով եւ ըստ Էության ծառայում են 2009 թվականից անցկացվող ռազմաօդային ուժերի Max Thunder զինավարժանքների փոխարինմանը, որոնց սովորաբար մասնակցել են առնվազն հարյուր ինքնաթիռներ:

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Սեուլը եւ Վաշինգտոնը այդ որոշումն ընդունել են, որպեսզի զորախաղերի անցկացումը, որոնք մշտապես քննադատություն Էին հարուցում ԿԺԴՀ-ի կողմից, չխանգարի Կորեական թերակղզու միջուկազերծման դիվանագիտական գործընթացին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները