Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 25-ին

13:44   23 Ապրիլ 2019    258

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին:

Աղբյուրը հաղորդում է, որ նույն օրը Պուտինը կմեկնի Չինաստան, իսկ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ևս մեկ օր կմնա Վլասիվոստոկում: Ապրիլի 26-ին նա կանցնի նույն այն երթուղով, որով շարժվել է իր հայրը` Կիմ Չեն Իրը 2002 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեան 2011 թվականից ի վեր ղեկավարող Կիմ Չեն Ընն իր պաշտոնավարման ընթացքում երբևէ չի հանդիպել Պուտինի հետ: Կիմ Չեն Իրը երեք անգամ այցելել է Ռուսաստան: Վերջին այցը եղել է 2011 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները