ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ ռուսական С-400-ների գնման համար

13:17   23 Ապրիլ 2019    121

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնումից։

Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ խոսքը ոչ թե սահմանափակող միջոցառումների հնարավոր կիրառման մասին է, այլ ամերիկյան վարչակազմի կողմից կոնկրետ քայլերի։

Մասնավորապես, նա չի բացառել Ինջիրլիք ռազմական ավիաբազայից ուժերի տեղափոխումը Հունաստանի տարածք։

«Չենք կարծում, թե Թուրքիան կգնա սայթաքուն ճանապարհով, սակայն եթե գնա, մենք կանենք հնարավոր ամեն բան՝ մեր ազգային անվտանգությունը և մեր դաշնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար՝ համաձայն ՆԱՏՕ-ի մասին պայմանագրի 5-րդ հոդվածի»,- ասել է Մենենդեսը։

Նա նաև բացառել է 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումն Անկարա։ Դրանք, ինչպես նշել է սենատորը, երբեք չեն կանգնի С-400-ների կողքին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները