Լիբիայի մայրաքաղաքում 4 պայթյուն է տեղի ունեցել

14:07   23 Ապրիլ 2019    198

Երեքշաբթի Տրիպոլիի արեւելյան մասում 4 հաջորդական պայթյուններ են տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են տեղացիները:

«4 հաջորդական ուժեղ պայթյուն ենք լսել հիմա: Պայթյունները եղել են Տրիպոլիի արեւելյան Այն Զարա եւ Խալլյա ալ Ֆերջան շրջաններում», - ասել են ականատեսները:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրամայել էր հարձակում սկել Տրիպոլիի վրա՝ ահաբեկչներից ազատագրելու համար:

Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել Գարյան եւ Սուրման քաղաքները:

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան գրեթե դադարեց գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է:

Արեւելքում գտնվում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլիում, կառավարում է ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ ձեւավորված ազգային համաձայնության կառավարությոըւնը՝ Ֆայեզ Սարաջեյի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները Տրիպոլիից անկախ են գործում եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբիա  


Վերնագիրի այլ պիտակները