Ս. Արաբիայի իշխանությունները ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 13 մարդու

14:16   23 Ապրիլ 2019    235

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, որոնք կասկածվում են երկրում հարձակումների կազմակերպման մեջ այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը կանխել են հարձակումը մայրաքաղաքի հյուսիսում, տեղեկացրել է SPA պետական տեղեկատվական գործակալությունը։

Ինչպես նշում է Reuters-ը, նախօրեին ԴԱԻՇ ստանձնել է Զուլֆիում պետական անվտանգության շենքի վրա հարձակման փորձի պատասխանատվությունը»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ սպանվել է ԴԱԻՇ չորս ենթադրյալ զինյալ։ Անվտանգության ուժերի աշխատակիցները շուրջկալ են իրականացրել մոտակա հանգստյան տանը, որը զինյալները վարձել էին ռումբ արտադրելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները