Թրամփը հունիսին պետական այց կկատարի Մեծ Բրիտանիա. Sky News

14:44   23 Ապրիլ 2019    202

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է հունիսին պետական այց կատարել Մեծ Բրիտանիա:

Այդ մասին, հայտնել Է Sky News հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ այցի ընթացքում Թրամփը կայցելի Բուքինգհեմյան պալատ: Ինչպես Twitter-ում գրել Է BBC-ի թղթակից Ջոն Սոփելը, իր տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի նախագահի նախապատրաստվող այցի մասին պաշտոնապես կարող Է հայտարարվել առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Ապրիլի սկզբին The Sunday Times թերթը գրել Էր, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պատրաստվում Է Թրամփին հրավիրել առաջիկայաում պաշտոնական այց կատարելու Միացյալ Թագավորություն: Հրատարակության տեղեկատվության համաձայն, բրիտանական կառավարության ներկայացուցիչները Սպիտակ տան գործընկերների հետ գաղտնի բանակցություններ Էին վարում անցյալ տարվա վերջից՝ քննարկելով պատրաստվող այցի ժամկետները: Թրամփն անցյալ տարվա հուլիսին Մեծ Բրիտանիա Էր ժամանել եռօրյա աշխատանքային այցով:

Նա բանակցություններ Էր վարել վարչապետ Թերեզա Մեյի հետ եւ ունկնդրություն ստացել Եղիսաբեթ Երկրորդի մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները