Թուրքիան հրաշալի վճռականություն է ցուցաբերել. ռուս գեներալ

15:03   23 Ապրիլ 2019    189

Ռուսաստանը գովեստի խոսքեր է հղել Թուրքիային` վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ առաջացած լարվածությունում նրա որդեգրած դիրքորոշման համար. Մոսկվայի 7-րդ անվտանգության միջազգային համաժողովից առաջ արած հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով գործադրված ճնշումների մթնոլորտում Թուրքիայի դիրքորոշումը մեծ ոգևորություն է առաջացնում: «Մեր թուրք գործընկերներն արժանի են գնահատանքի: Չնայած ԱՄՆ-ի հսկայական ճնշումներին` նրանք հրաշալի վճռականություն և հստակ դիրքորոշում են ցուցաբերում»,- նշել է Ֆոմինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա` Ս-400-ների հանձնումը կիրականանա մոտ ժամանակներս, և երկու երկրները իրականացնելու են նաև այլ համատեղ ծրագրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները