Նազարբաևը չի կարողացել զսպել արցունքները Nur Otan-ի համագումարի ավարտին

15:15   23 Ապրիլ 2019    239

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի կարողացել զսպել հուզմունքը Nur Otan կուսակցության համագումարի ավարտին, գրում է Nur.kz-ը։

Ամփոփիչ խոսքից և որպես երկրի նախագահի թեկնածու Կասըմ-Ժոմարտ Տոկաևի օգտին քվեարկությունից հետո Նուրսուլթան Նազարբաևը հուզվել է։

Նախագահը սրբում էր արցունքները՝ երգելով «Елім менің, аңсаған»։

Ամբողջ դահլիճը աջակցում էր Նազարբաևին՝ սեղմելով նրա ձեռքն ու ողջագուրվելով նրա հետ։

«Եկեք ընտրենք Տոկաևին եւ աջակցենք նրան»,- դիմել է Նազարբաևը համագումարին։



Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաև  


Վերնագիրի այլ պիտակները