Tesla-ն մտադիր է 2020 թվականին անվարորդ տաքսի ծառայություն թողարկել

21:45   30 Ապրիլ 2019    441

Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությունը մտադիր է ԱՄՆ-ում 2020թ.-ին անվարորդ տաքսի ծառայություն թողարկել:

Ինչպես նշում է CNN-ը, այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:

«Առաջին ռոբոտացված տաքսիների թողարկումն ակնկալվում է իրականացնել հենց հաջորդ տարի, շուտով մենք համապատասխան թույլտվություն կստանանք»,- ասել է գործարարը:

Մասկի խոսքով՝ ընկերությունն այդ նպատակով առանձին ավտոպարկ կստեղծի: Բացի այդ՝ Tesla ավտոմեքենաների տերերը կկարողանան գումարի դիմաց իրենց մեքենաները տաքսի ծառայության համար տրամադրել:

Գործարարը վստահեցրել է, որ նման հնարավորությունը թույլ կտա մեքենաների տերերին գումար աշխատել այն ժամանակ, երբ նրանք չեն օգտագործում մեքենան:

Ընկերությունը նախատեսում է, որ ռոբոտ-տաքսիները կծառայեն 11 տարի և տարեկան 30 հազար դոլարի «կեղտոտ» եկամուտ կապահովեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները