Իրանի խորհրդարանը վավերացրել Է CENTCOM-ն ահաբեկչական ճանաչելու օրինագիծը

15:29   23 Ապրիլ 2019    233

Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել Է այն օրինագծի բոլոր դրույթները, որը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառում Է ահաբեկչական խմբավորումների թվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին,, հայտնել Է Mehr գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների զորախումբը (ԻՀՊԶ) ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու ԱՄՆ-ի որոշման, CENTCOM-ը ճանաչել Է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Միացյալ Նահանգները՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն»:

Նշվում Է, որ օրինագծի առաջին դրույթին, որով CENTCOM-ը հայտարարում Է ահաբեկչական կազմակերպություն, հավանություն Է տրվել 173 ձայնով, չորս խորհրդարանական դեմ Է քվեարկել, եւս 11-ը՝ ձեռնպահ են մնացել: Ընդամենն օրինագիծը բաղկացած Է 14 դրույթից: Դրանցից վերջինի համաձայն, օրենքն ուժի մեջ Է մտնում վավերացումից հետո:

Օրինագծի համաձայն, Իրանը կարող Է պատասխան միջոցներ ձեռնարկել այն երկրների եւ մարդկանց նկատմամբ, որոնք համագործակցում են CENTCOM-ի հետ: Բացի այդ, Իրանի կառավարությունը պետք Է բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, «որոնք ԻՀՊԶ-ի հետ համագործակցում են երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս, պաշտպանի իրավական եւ հոգեբանական հնարավոր վնասից, որը նրանց պատճառվել Է ԻՀՊԶ-ն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները