Ինդոնեզիայում քվեները հաշվելիս ընտրական հանձնաժողովի 92 անդամ Է մահացել գերհոգնածությունից

16:22   23 Ապրիլ 2019    257

Առնվազն 92 մարդ Է մահացել Ինդոնեզիայում կայացած ընդհանուր ընտրություններից հետո քվեները հաշվելու ընթացքում սաստիկ գերհոգնածության պատճառով:

Ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է Antara գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արիֆ Բուդիմանին:

Ավելի վաղ հաղորդվել Էր 54 մահացածների եւ 32 հոսպիտալացվածների մասին: Բուդիմանի տվյալներով՝ եւս 374 մարդ գանգատվել Է առողջական խնդիրներից քվեների հաշվումից հետո չափազանց հոգնածության պատճառով, որը շարունակվել Է մի ամբողջ օր:

Զոհերից մեկը դարձել Է Մալուկուի նահանգի Ադոդո Մոլու բնակավայրի ընտրական տեղամասի ղեկավարը, նա մահացել Է իր տարածաշրջանում ընտրությունների արդյունքների ամփոփմանը նվիրված լիագումար նիստի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ԿԸՀ-ի նախագահը, ապրիլի 17-ին կայացած ընտրությունները ամենախոշորն են դարձել աշխարհում: Բացի նախագահից, Ինդոնեզիայի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին, տեղացի օրենսդիրներին:

Ընդամենը դրանց մասնակցել Է գրեթե 240 հազար թեկնածու, որոնք հավակնել են 20 հազար տեղի: Մասնակցությունը հասել Է ձայնի իրավունք ունեցող 193 միլիոն մարդու գրեթե 80 տոկոսին: Ամբողջ երկրում բացվել Է ավելի քան 813 հազար ընտրական տեղամաս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները