Բոլթոնը համարում է, որ Իրանը «պետք է փոխի իր վարքագիծը»

18:21   23 Ապրիլ 2019    148

Ազգային անվտանգության հարցերով Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ Իրանը «պետք է փոխի իր վարքագիծը»։

«Մենք աննախադեպ քայլեր ենք ձեռնարկել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար։ Մենք գնում ենք դեպի կոռումպացված իրանական ռեժիմից իրանական նավթի ներկրումը ամբողջապես մերժելը՝ նրան զրկելով եկամուտների խոշորագույն աղբյուրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջերս ԻՀՊԿ-ն արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետ մեկտեղ՝ այսօրվա հայտարարությունը պետք է ԱՄՆ-ի որոշումը Թեհրանի համար ավելի պարզ դարձնի։ Իրանական ռեժիմը պետք է հասկանա, որ ինքը պետք է փոխի իր վարքագիծը այժմ կամ շարունակի վճարել դրա համար, ինչը միայն վնասում է իրանցի ժողովրդին»,- Twitter-ում գրել է նա։

Ինչպես տեղեկացվում էր նախկինում, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայտարարել է, որ չի երկարաձգի իրանական նավթի ներկրման պատժամիջոցներից ազատելու ժամկետը։ Նշենք, որ պատժամիջոցներից ազատման ժամկետը, որը ստացել էին Չինաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը եւ Թուրքիան, լրանում է մայիսի 2-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան   Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները