Բրունեյում խոստացել են քարկոծման միջոցով հազվադեպ պատժել գեյերին

18:46   23 Ապրիլ 2019    118

Բրունեյի իշխանությունները դիմել են Եվրախորհրդարան ամուսնական դավաճանության և նույնասեռ սեքսի համար քարկոծման միջոցով մահապատժի ենթարկելու հարցով և խոստացել, որ նման դատավճիռ հազվադեպ կկիրառվի, քանի որ որպես վկա պետք է հանդես գան «բարձր բարոյականությամբ և բարեպաշտությամբ առնվազն երկու մարդ», հաղորդում է The Guardian-ը:

Խոսելով մարմնական պատիժների մասին, պետության ներկայացուցիչները նշել են, որ դրանք կկիրառվեն միայն նույն սեռի անձանց կողմից, ինչ սեռի դատապարտյալներ են: «Հանցագործը պետք է հագնված լինի, հարվածի ուժը լինի չափավոր և մաշկի պատռվածքներ ու ոսկորների ջարդվածքներ չառաջացնի, ինչպես նաև չպետք է դիպչի դեմքին, գլխին, որովայնին և կրծքավանդակին»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրունեյի իշխանությունները ԵՄ-ին կոչ են արել «հարգել և հասկանալ» երկրի՝ իր ավանդական արժեքները պահպանելու ձգտումը: Շարիաթի նոր օրենքների ուժի մեջ մտնելու մասին, որոնք նաև գողության համար աջ ձեռքի անդամահատում են նախատեսում, սուլթան Հասանալ Բոլկիահը հայտարարել է ապրիլի 3-ին: Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված բանաձևը դատապարտել է Շարիաթի քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը և կոչ է արել Բրունեյի իշխանություններին անմիջապես չեղարկել այն:

Օրենսդիրները կոչ են արել ԵՄ-ին դիտարկել ակտիվների սառեցման և Հարավարևելյան Ասիայի երկիր մուտքի վիզաների տրամադրման արգելքի հարցը, ինչպես նաև Բրունեյի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ինը հյուրանոցները ներառել սև ցուցակում: Բրունեյում գտնում են, որ բողոքի պատճառը նոր օրենքների վերաբերյալ սխալ պատկերացումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրունեյ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները