ԱՄՆ-ում զույգն ամուսնացել է օդանավակայանում` ծանոթությունից 12 տարի անց

19:54   23 Ապրիլ 2019    148

ԱՄՆ-ի Կլիվլենդի քաղաքի Հոփքինսի անվան օդանավակայանի ուղեբեռի հանձնման տարածքում տեղի է ունեցել Միշել Բելոյի և Ռոն Պետերսոնի հարսանեկան արարողությունը:

Հենց նույն տեղում էր ծանոթացել զույգը` 12 տարի առաջ: Ինչպես հայտնում է CBS-ը, տարիներ առաջ Միշելն իր գործատուի խնդրանքով դիմավորել էր հաճախորդին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանց ծանոթացել էին, սիրահարվել, որից հետո տարիներ շարունակ շփվել էին հեռավորության վրա, իսկ նրանց հանդիպման և հրաժեշտի վայրը Կլիվլենդի օդանավակայանն էր: «Դա, միևնույն ժամանակ, մեր հանդիպումների ամենաերջանիկ և ամենատխուր վայրն էր հանդիսանում»,- պատմել է Միշելը:

Երբ խոսքը գնացել է ամուսնությունից, Ռոնը հասկացել է, որ ավելի լավ վայր, քան օդանավակայանն է, անհնար է գտնել: Հարսանեկան արարողությանը ներկա է եղել 120 մարդ: Օդանավակայանի աշխատակիցը հայտնել է, որ սա առաջին ամուսնությունն է այս օդանավակայանի պատմության ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կլիվլենդ  


Վերնագիրի այլ պիտակները