ԵՄ-ն ափսոսանք Է հայտնել

17:39   23 Ապրիլ 2019    235

ԵՄ-ն ափսոսանք Է հայտնել, որ ԱՄՆ-ը նախօրյակին որոշում Էր ընդունել մայիսի սկզբից չերկարացնել արտոնյալ ժամանակաշրջանն այն ութ երկրների եւ տարածքների համար, որոնք ածխաջրածիններ են ներմուծում Իրանից եւ որոնք այժմ ամերիկյան պատժամիջոցների գործողության ներքո կհայտնվեն Իրանից նավթ գնելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ ելույթ ունենալով ապրիլի 23-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի՝ երեկվա որոշման կապակցությամբ, որը վերստին խախտում Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) կատարումը»,-ասել Է նա:

Կոսյանչիչը հերթական անգամ ընդգծել Է, որ ԵՄ-ն մտադիր Է շարունակել ԳՀՀԾ-ի իրագործումը: «Մենք հանձնառու ենք ԳՀՀԾ-ի կատարմանն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում Է իր պարտավորությունները»,-հավելել Է նա:

Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ը 180 օր ժամկետով բացառություն Էր արել ութ երկրների ու տարածքների համար, որոնք Իրանից ածխաջրածիններ են ներմուծում, որպեսզի նավթի գների աճ թույլ չտրվի աշխարհում, ինչպես նաեւ ժամանակ տրվի այլընտրանքներ գտնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները