Ավտոներկրողները ՊԵԿ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել. VIDEO

17:55   23 Ապրիլ 2019    325

Ավտոներկրողների բողոքի ակցիան եւ հանդիպումը ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանայանի հետ ավարտվեց:

Նշենք, որ նրանք դժգոհում էին տեղափոխման ծախսերից, մաքսատանը երկար հերթեր կանգնելուց, ինչպես նաեւ՝ հրաժարվում էին ներմուծված երկրորդ մեքենայի վաճառքից՝ 20 տոկոս եկամտահարկ վճարել:

ՊԵԿ նախագահի եւ ցուցարարների հետ հանդիպումից հետո, պարզվեց, որ ավտոներկրողների երկրորդ մեքենայի ներմուծման 20 տոկոս եկամտահարկ վճարելու դրույթը չի գործում, որովհետեւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այս պահին դեռ ընդունված չէ, գտնվում է Ազգային ժողովում։

«Մենք գոհ գնում ենք, թե հետո ինչ կստացվի՝ իրենք գիտեն: Աշխատանքային խումբ է ստեղծվել, որ գործն առաջ գնա: Խորհրդարանում է հարցը, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց ավտոներկրողներից մեկը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները