Բելառուսը հույս ունի ռուսական նավթին այլընտրանք գտնել

20:43   23 Ապրիլ 2019    229

Բելառուսական նավթային ընկերությունը հույս ունի մինչև տարեվերջ ռուսական նավթին այլընտրանք գտնել և ներկրում կազմակերպել Բալթյան նավահանգիստների կամ Ուկրաինայի տարածքով:

Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսական նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հույս ունենք այս տարի սկսել մատակարարումները ծովային նավահանգիստներով: Այո, նրանք (նավահանգիստները) հետաքրքրված են, որ մենք նավթի հավելյալ հոսք ընդունենք կա՛մ Ուկրաինայից, կա՛մ Բալթյան նավահանգիստներից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները