Սինձո Աբեն խոստանում է օգնել Ֆրանսիային վերականգնել հրդեհից ավերված Նոտր Դամը

20:55   23 Ապրիլ 2019    229

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստանում է օգնել Ֆրանսիային վերականգնել Նոտր Դամի տաճարը, որը ավերվել է հրդեհի պատճառով:

Աբեն Ֆրանսիա է ժամանել Եվրոպայով եւ Հյուսիսային Ամերիկայով իր շրջագայության շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ելույթ ունենալով նա նշել է, որ խորապես վշտացած համաշխարհային ժառանգության շենքին պատճառված վնասից:

Նրա խոսքով, ճապոնական կառավարությունը ջանք չի խնայի տաճարի վերականգնման համար համագործակցության հաստատման նպատակով:

Մակրոնն ու Աբեն կքննարկեն G7-ի եւ G20- ի ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, որը կանցկացվի այս տարի Ֆրանսիայում եւ Ճապոնիայում համապատասխանաբար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները