Շրի Լանկայի նախագահը ահաբեկչություններից հետո կփոխի ուժային կառույցների ղեկավարներին

09:08   24 Ապրիլ 2019    198

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան ապրիլի 21-ի ահաբեկչություններից հետո, որոնց հետեւանքով զոհվեց ավելի քան 300 մարդ, մտադիր է փոխել ուժային կառույցների ղեկավարներին՝ հայտնում է Reuters-ը։

Նախագահի խոսքերով, չնայած այն բանին, որ նրանք նախնական տեղեկատվություն են ունեցել այդ մասին, դրանց կանխման համար որեւէ քայլ չեն ձեռնարկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես ամբողջովին կվերակազմավորեմ ոստիկանությունն ու անվտանգության ուժերը առաջիկա շաբաթներին։ Ես մտադիր եմ առաջիկա 24 ժամվա ընթացքում փոխել պաշտպանական հաստատությունների ղեկավարներին»,- ազգին ուղղված իր հեռուստաուղերձում ասել է Սիրիսենան։

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում եկեղեցիներում եւ հյուրանոցներում 8 պայթյունների հետեւանքով զոհվել է 320 մարդ, ավելի քան 400-ը վնասվածքներ է ստացել։ Զոհվածների թվում 11 երկրներից 39 արտասահմանցիներ կան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շրի-Լանկա  


Վերնագիրի այլ պիտակները