Առաջին անգամ «մարսաշարժ» է գրանցվել

09:14   24 Ապրիլ 2019    169

Պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին Twitter-ում հաղորդել է CNES տիեզերական գործակալությունը: Նշվում է, որ ամերիկյան InSight վայրէջքի սարքի SEIS սեյսմոմետրը ցնցումները գրանցել է ապրիլի 6-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն «մարսաշարժի» մասին պաշտոնական տվյալները հայտնվել են միայն ապրիլի 23-ին: «Սա առաջին անգամն է աշխարհում. սեյսմոմետրը գրանցել է Մարսի երկրաշարժը», – ընդգծել է գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարս  


Վերնագիրի այլ պիտակները