Զելենսկին երդմնակալությունից առաջ կվարի Կիևում կայանալիք «Հումորի Լիգա» փառատոնը

09:23   24 Ապրիլ 2019    205

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության արարողությունից առաջ կվարի Կիևում կայանալիք «Հումորի Լիգա» փառատոնը:

Նման տեղեկություն է հայտնել parter.ua կայքը: «Ամենամյա փառատոնն ավանդաբար մեկնարկում է Օդեսայում, որտեղ ընտրվում են լավագույն թիմերը: Շոուի անփոփոխ հաղորդավարը Վլադիմիր Զելենսկին է»,- նշել է կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Օդեսայում կայացած «Հումորի Լիգա» փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև հայկական «Հումորի Լիգա»-ի թիմը և անցել եզրափակիչ, որը կկայանա Կիևում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները