Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան

09:59   24 Ապրիլ 2019    189

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան: Հյուսիսային Կորեայի առաջնորդի զրահագնացքը վաղ առավոտյան հատել է սահմանը եւ կանգնել Խասան կայարանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պրիմորիեի վարչակազմում աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ինքը տեսել է, թե ինչպես են Կիմ Չեն Ընին դիմավորել աղ ու հացով, նրան ծաղիկներ են տվել, որից հետո կարմիր գորգի վրայով մտել է կայարանի շենք:

Պրիմորիեի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն իր «Ինսթագրամում» Stories է հրապարակել, թե ինչպես է Կիմ Չեն Ընը իրեն ուղեկցող անձանց, այդ թվում՝ ԱԳ նախարար Լի Յոն Հոյի եւ իր առաջին տեղակալ Ցոյ Սոն Հիի հետ կառամատույցում իջնում գնացքից:

Պրիմորիեի նահանգապետից բացի, Հյուսիսային Կորեայի առաջնորդին դիմավորել են ՌԴ ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը, Փհենյանում ՌԴ դեսպան Ալեքսանդ Մացեգորան, Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները