Շրի Լանկայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 359-ի

10:04   24 Ապրիլ 2019    132

Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի:

Այս մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:

Իրավապահները հետաքննության շրջանակում ձերբակալել են ևս 18 մարդու: Այդ գործողության ընթացքում Վարակապոլա շրջանում առգրավվել է ռադիոկապի 4 միջոց, մոտոցիկլետ: Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 40 ձերբակալվածի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շրի-Լանկա  


Վերնագիրի այլ պիտակները