Մեծ Բրիտանիայում «փոքրիկ Թրամփը» կրկին օդ կբարձրացվի

10:20   24 Ապրիլ 2019    185

Բրիտանացի ակտիվիստները մտադիր են կրկին օդ բարձրացնել «փոքրիկ Թրամփի» փուչիկը:

Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Թրամփը կայցելի Մեծ Բրիտանիա, հայտնում է The Guardian -ը: Թրամփը հունիսին կայցելի Բրիտանիա:

Նշվում է, որ Թրամփին փոքր երեխայի կերպարով պատկերող փուչիկը 5 անգամ ավելի մեծ կլինի նախորդ տարվա տարբերակից:

««Փոքրիկ Թրամփը» կրկին օդ կբարձրանա, սակայն դա կարժենա 70 հազար եվրո»,- ասել է ակտիվիստներից մեկը:

Ակցիայի նպատակն է ցույց տալ բրիտանացիների դժգոհությունն՝ ուղղված Թրամփի կառավարմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները