ԱՄՆ-ում ուղեբեռերն այսուհետ կտեղափոխեն անօդաչու թռչող սարքերը

11:03   24 Ապրիլ 2019    144

Թույլտվություն է տրվել անօդաչու թռչող սարքերին ուղեբեռեր փոխադրել ԱՄՆ-ի տարածքում:

Թույլտվությունը ստացել է Wing ընկերությունը, որը հանդիսանում է Google Alphabet-ի դուստր ձեռնարկությունը:

Արդեն մի քանի ամսից անօդաչուներով ուղեբեռների տեղափոխումը կսկսվի Վիրջինիա նահանգում: Այս գործառույթն իրականացնելու համար ընկերությունները պետք է բավարարեն բոլոր այն պահանջներին, որոնք ներկայացվում են դասական ավիափոխադրողներին:

Ի դեպ, 2020 թվականից ԱՄՆ-ում, Չինաստանում և ԵՄ որոշ երկրներում կգործի փոքր բարձրությունների վրա ավիափոխադրումների համակարգը: Խոսքը հիմնականում հենց անօդաչու թռչող սարքերի միջոցով բեռների փոխադրման մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները