Թրամփի փեսան կոչ է արել արքայազն Մոհամեդին թափանցիկ լինել Հաշագջիի սպանության գործում

11:15   24 Ապրիլ 2019    251

Սպիտակ տան ավագ խորհրդական, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներն ասել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանին կոչ է արել թափանցիկ լինել սաուդցի լրագրող Ջամալ Հաշագջիի սպանության գործում, տեղեկացնում է Reuters-ը։

Քուշները չի նշել, թե երբ է խոսել թագաժառանգի հետ լրագրողի սպանության մասին։ Բայց հայտնի է, որ արքայազնի հետ խոսել է հեռախոսով Հաշագջիի սպանությունից մի քանի օր հետո եւ հանդիպել է նրան Էր Ռիադում, Պարսից ծոց փետրվարյան այցելության ժամանակ։

«Խորհուրդը, որ տվել եմ, առավելագույն թափանցիկ լինելն է»,- ասել է Քուշները։ «Հարկավոր է համոզվել, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հաշագջի  


Վերնագիրի այլ պիտակները