Շրի Լանկայում ահաբեկչություններից հետո կալանվածների թիվը հասել է 100-ի

11:24   24 Ապրիլ 2019    178

Շրի Լանկայի իշխանությունները կալանել են ավելի քան 100 մարդու ահաբեկչությունների շարքի պատճառով, որոնք տեղի են ունեցել կղզում անցած կիրակի օրը, տեղեկացնում է Ռոյթըր գործակալությունը՝ հղում կատարելով Շրի Լանկայի նախարարներից մեկին։

Ավելի վաղ տեղեկացվել էր 58 մարդու կալանման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Զատկվա կիրակի օրը Շրի Լանկայում տեղի ունեցան մի շարք պայթյուններ, առաջին վեցը որոտացել են երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի բնակելի արվարձանում։

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը, սակայն, չի ներկայացրել կղզու ահաբեկչություններին իր հանցակցության ապացույցներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շրի-Լանկա  


Վերնագիրի այլ պիտակները