ՌԴ-ն գաղտնալսել է Բիլ Քլիթոնի հեռախոսային սեքսը Մոնիկա Լևինսկիի հետ. Մյուլեր

11:37   24 Ապրիլ 2019    189

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերի «ռուսական գործով» զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները գաղտանլսել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հեռախոսը, հաղորդում է MediaITE-ն։

Պորտալի տվյալներով՝ զեկույցում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը «գաղտնալսել է» Քլիթոնին, երբ նա հեռախոսային սեքսով է զբաղվել Սպիտակ տան աշխատակցուհի Մոնիկա Լևինսկիի հետ։

Նշվում է, որ այդ տեղեկատվությունը հեռացվել է զեկույցի հրապարակային տարբերակից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մյուլեր  


Վերնագիրի այլ պիտակները