Մեքսիկայում ֆոսֆորաթթվով ավտոցիստեռնի գողության պատճառով տագնապ են հայտարարել

12:13   24 Ապրիլ 2019    182

Մեքսիկայի 14 նահանգներում տագնապ են հայտարարել անհայտ անձանց կողմից 35.7 լ ֆոսֆորաթթվով ավտոցիստեռնի գողության պատճառով:

Սկսվել է մարդու համար չափազանց վտանգավոր քիմիական նյութով տրանսպորտային միջոցի հայտնաբերման գործողությունը: Երեքշաբթի այս մասին հայտնել է EFE-ն՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:

Ավտոցիստեռնի որոնումներն իրականացվում են երկրի կենտրոնական հատվածի ավտոճանապարհներին եւ պահեստներում: Բժիշկների բրիգադները բարձր պատրաստվածության են բերվել բնակչությանը շտապ օգնություն ցույց տալու անհրաժեշտության առաջացման դեպքում:

Ֆոսֆորաթթվով ավտոցիստեռնը առեւանգվել է Սան Մարտին-Տեխմելուկան քաղաքի արվարձաններ: Իշխանությունների ներկայացուցիչները չարագործների հնարավոր նպատակների վերաբերյալ վարկածներ չեն ներկայացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները