ԱՄՆ-ն սպառնացել է Ռուսաստանին

12:34   24 Ապրիլ 2019    180

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ ամերիկյան ավիակիր հածանավերի առկայությունը Միջերկրական ծովում ազդակ է Ռուսաստանին, որ վերջինս պետք է ականջալուր լինի միջազգային հանրությանը։

Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի տարածած հայտարարությունը։

Ըստ հրապարակման իր խոսքում դեսպան Հանթսմանն ասել է, որ Ռուսաստանը պետք է վերջ դնի աշխարհում իր ապակայունացնող գործունեությանը։

«Երբ դուք ունեք երկու հարյուր հազար տոննա դիվանագիտություն, որը նավարկում է Միջերկրական ծովում, ապա դա հենց այն է, ինչ ես դիվանագիտություն եմ անվանում» ,- դեսպան Հանթսմանի խոսքերն է փոխանցում CNN հեռուստաընկերությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները