Եգիպտացիները կողմ են քվեարկել նախագահական ժամկետի երկարացման համար

12:56   24 Ապրիլ 2019    158

Եգիպտոսի քաղաքացիները սահմանադրական հանրաքվեի ժամանակ ձայների մեծամասնությամբ աջակցել են 4-ից մինչեւ 6 տարով նախագահական ժամկետի երկարացումը:

Սա նշանակում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին կարող է մինչեւ 2030 թվականը մնալ երկրի ղեկավարի պաշտոնում եւ ավելի ամրապնդել զինվորականների իշխանությունը, հաղորդում է National Public Radio-ն: Անցյալ շաբաթ Եգիպտոսի խորհրդարանը հավանություն էր տվել փոփոխություններին եւ եգիպտացիները հանրաքվեին քվեարկել էին շաբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի:

Ընդ որում սահմանադրական փոփոխությունների համար քվեարկել է եգիպտացիների 88.33 տոկոսը: Հանրաքվեի ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 44.3 տոկոս: Եգիպտոսի սահմնաադրության նոր փոփոխությունները նաեւ պետության ղեկավարին առավել մեծ վերահսկողություն են տալիս դատական համակարգի նկատմամբ եւ մեծացնում զինվորականների ազդեցությունը երկրի քաղաքական կյանքի վրա:

Նախագահին լիազորություններ կտրվեն նշանակելու բարձրագույն դատական պաշտոնյաներին եւ խորհրդարանի նոր պալատի մեծ մասին: Այս փոփոպությունների կողմնակիցները հայտարարել են, որ դրանք կարեւոր են Եգիպտոսի կայունության համար, հաղորդում է RG-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները