Զելենսկուն խորհուրդ չեն տալիս դեմ առ դեմ հանդիպել Պուտինի հետ

16:39   24 Ապրիլ 2019    199

Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ մի դեպքում չպետք է միայնակ դեմ առ դեմ հանդիպի Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին հայտարարել է նորընտիր նախագահի անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդական Իվան Ապարշինը։ Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ZIC-ը։

«Ես խորհուրդ չէի տա Ուկրաինայի նախագահին նման ձեւաչափով հանդիպում ունենալ։ Ես վստահ չեմ, որ Պուտինը հետո մեզ ինչ որ բան կերաշխավորի»,- մասնավորապես ասել է Ապարշինը։

Նրա խոսքերի համաձայն, բանակցությունները կլինեն աննախադեպ, եթե ընթանան առանց միջնորդների, քանի որ Կիեւը հիմա ի վիճակի չէ միայնակ իր շահերը պաշտպանելու։ Այդ պատճառով, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, ավելի լավ կլիներ, որ Կիեւն ունենար նաեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Նորմանդական քառյակում եղած Արեմտյան պետությունների աջակցությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները