Գերմանիայում կինն արթնացել է 27 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո

18:12   24 Ապրիլ 2019    160

Գերմանիայում կլինիկաներից մեկի պացիենտ կինն արթնացել է 27 տարի կոմայի գտնվելուց հետո։

Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։ ԱՄԷ բնակչուհի Մունիրա Աբդուլլան գանգուղեղային վնասվածք էր ստացել ավտովթարի հետեւանքով 1991 թվականին։ ԱՄԷ Ալ-Ային քաղաքում մեքենան հարվածել էր ավտոբուսին, որի մեջ եղել էր կինը իր որդու՝ Օմար Վեբերի հետ։

Մայրը որդուն ծածկել էր իր մարմնով եւ փրկել վնասվելուց։ Տղան թեթեւ շնչառական վնասվածքներ էր միայն ստացել։ Կնոջը հոսպիտալացրել էին տեղի հիվանդանոցներից մեկը, սակայն հետագայում տեղափոխել Լոնդոն ախտորոշման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կինը այդ ժամանակվանից գտնվել էր կոմայի մեջ։ Երկար տարիներ կոմայի մեջ եղած կնոջը կերակրել են, խողովակի օգնությամբ իրականացրել ֆիզիոթերապիա։ 2017-ին Աբդուլլաների ընտանիքի պատմության մասին իմացել էր Աբու Դաբիի արքայազն Մոհամմեդ բին Զայեդը եւ վճարել կնոջ բուժման համար։

Մունիրային տեղափոխել են Գերմանիա եւ մեկ տարի անց արդեն կինը սկսել է ձայներ արձակել, իսկ շուտով էլ արթնացել է եւ առաջինը տվել որդու անունը։ Հիմա կինը վերադարձել է արդեն Աբու Դաբիի եւ շարունակում է իր բուժվերականգնողական թերապիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները