Google-ն ստեղծել Է թարգմանիչ, որը նմանակում Է օգտատիրոջ ձայնը

21:53   17 Մայիս 2019    368

Google-ը մշակել Է հատուկ ալգորիթմ, որը կարող Է խոսքը մի լեզվից թարգմանել մի այլ լեզվի՝ չօգտագործելով տեքստը եւ պահպանելով խոսողի ձայնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, հաղորդվում Է ընկերության բլոգում:

«Translatotron-ը բացառում Է խնդրի բաժանումն առանձին փուլերի, ինչը մի քանի առավելություն Է տալիս կասկադային համակարգերի հանդեպ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նեյրոցանցը ձայնային ներանցումը կմշակի որպես սպեկտրագիր, ինչից հետո դրա հիման վրա նոր սպեկտրագիր կարտադրի առաջադրված լեզվով:

Translatotron-ը տալիս Է ավելի ստույգ թարգմանություն, քան բազային կասկադային մոդելը, ինչպես նաեւ ավելի լավ Է մշակում հատուկ անունները, նշել են Googl-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները