Ռուսաստանը կմնա ԵԽԽՎ-ում. Հայկո Մաաս

16:13   17 Մայիս 2019    289

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտարարել Է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում համաձայնություն Է ձեռք բերվել, որ Ռուսաստանը մնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):

Նախարարի խոսքը մայիսի 17-ին մեջբերում Է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լավ Է, որ մենք համաձայնության հասանք, որ Ռուսաստանը պետք Է մնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում. այդ թվում, որպեսզի միլիոնավոր ռուսաստանցիներ կարողանան պաշտպանության հասնել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում»,- նշել Է Մաասը: Նախարարը նաեւ հայտնել Է, որ հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի հարթակներում:

«Ըստ որում խոսվել Է նաեւ Ուկրանիայի մասին, որտեղ մեզ անհարժեշտ Է Ռուսաստանի կառուցողական ավանդը, եւ Իրանի մասին»,- նշել Է նա: «Մենք ցանկանում ենք պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը»,- ընդգծել Է Մաասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները