Թայվանում թույլատրել են նույնասեռ ամուսնությունները

16:19   17 Մայիս 2019    296

Թայվանի խորհրդարանը հավանություն է տվել նույնասեռականների միջև ամուսնությունը թույլատրող օրինագծին, հայտնում է AFP-ն:

Այսպիսով, Թայվանը դարձավ Ասիայում առաջին երկիրը, որտեղ ընդունվել է նման օրենք:

Օրենքի համաձայն՝ միասեռականները կարող են ամուսնության հայտ ներկայացնել և պաշտոնապես ընտանիք ստեղծել: Օրինագծում նշված են նույնասեռականների իրավունքները` ներառելով ժառանգության հետ կապված իրավունքը:

Թայվանում վերջին տարիներին այս թեմայով թեժ քննարկումներ էին ընթանում, նույնասեռականների կողմնակիցները այս հարցերով բազմաթիվ դատական հայցեր էին ներկայացնում: Երկրում նույնասեռ ամուսնություններին աջակցում էր Դեմոկրատական առաջադեմ կուսակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները