ՌԴ-ն չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Լավրով

16:36   17 Մայիս 2019    296

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից, թեև այդ մասին տարբեր խոսակցություններ են փորձում շրջանառել:

Նրա խոսքով` ՌԴ-ն չի հրաժարվում ոչ մի պարտավորությունից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Լավրովն ասել է Հելսինկիում ԵԽ նախարարների կոմիտեի նիստում ելույթում:

Նախարարը նշել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ԵՄ-ում հետագա աշխատանքով` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հիման վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները