Ֆրանսիան զբոսաշրջիկների հաճախելիության համաշխարհային ռեկորդ է սահմանել

16:54   17 Մայիս 2019    275

Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների թվաքանակը 2018 թվականին շարունակել է աճել, ինչը երկրին թույլ է տվել գերազանցել իր նախկին համաշխարհային ռեկորդը և հասնել 89,4 միլիոնի ցուցանիշին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մայիսի 17-ին հայտնել է երկրի կառավարությունը՝ ամփոփելով զբոսաշրջության իր կոմիտեի նիստի արդյունքները:

Կառավարության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «Ֆրանսիան 2018 թվականի արդյունքներով աշխարհում առաջին տեղում է մնում օտարեկրացի զբոսաշրջիկների հաճախելիությամբ»: Ընդ որում՝ զբոսաշրջիկների հոսքի հետ միասին, որը 2017 թվականի համեմատությամբ ավելացել է 3 տոկոսային կետով, 5 տոկոսային կետով աճել են նաև այն մարդկանց ծախսերը, որոնք երկիր են ժամանում տուրիստական նպատակներով. դրանք գերազանցում են 56 մլրդ եվրոն: Այժմ Ֆրանսիայի կառավարությունը նպատակ է դնում հասնել 100 մլն արտասահմանցի զբոսաշրջիկների ցուցանիշին:

Նախորդ տարի զբոսաշրջիկների թվի առավել մեծ աճ է նշվել ասիական ուղղությամբ՝ պլյուս 7,4 տոկոսային կետ: Սակայն ընդհանուր առմամբ Ֆրանսիա տուրիստական հոսքի մեծ մասը՝ 79 տոկոսը, դիտվել եվրոպական երկրներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները