Զելենսկին պատրաստվում է ցրել Գերագույն ռադան

18:13   17 Մայիս 2019    118

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր լիազորությունները ստանձնելուց հետո պատրաստվում է ցրել Գերագույն ռադան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Զելենսկիի խորհրդական Դմիտրի Ռազումկովը: «Իհարկե, նա կնախաձեռնի Գերագույն ռադայի ցրում»,-հեռուստատեսությամբ հայտնել է խորհրդականը՝ ընդգծելով, որ այժմ երկրի խորհրդարանում կոալիցիա չկա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ՝ երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին: Որոշմանը կողմ է քվերակել 315 պատգամավոր:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պարտվել էր շոումեն Վլադիմիր Զելենսկիին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները