Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները վախենում են, որ Իրանն առաջինը հարված կհասցնի ԱՄՆ-ին

18:40   17 Մայիս 2019    156

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանձին ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում Է առաջինը պատերազմ սանձազերծել Միացյալ Նահանգների դեմ:

Մայիսի 16-ին այս մասին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը: Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմում տարակարծություն կա այն բանի վերաբերյալ, թե ինչպես մեկնաբանել Թեհրանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Իրանը գտնվում Է լիամասշտաբ առճակատման եզրին:

Ոմանք կարծում են, թե, ելնելով ամերիկյան հետախուզության տվյալներից, Իրանի իշխանությունները համոզված Էին, որ ԱՄՆ-ը լիամասշտաբ ռազմական հակամարտություն կսանձազերծի, եւ պատրաստվում Էին պատասխան միջոցների:

Սակայն, ինչպես ընդգծում Է թերթը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչների թվում կա նաեւ այն կարծիքը, որ «Իրանը պլանավորում Է կամ պլանավորել Է առաջինը հարված հասցնել»: Մայիսի 16-ին նախագահ Թրամփը հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտությունը պատերազմի չի վերաճի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները