Թրամփը հիփոթեքային վարկ է վերցրել

19:16   17 Մայիս 2019    136

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ավելի քան 5 մլն դոլարի հիփոթեք է վերցրել։

Այս մասին է վկայում նախագահի ֆինանսական գործերով կառավարական էթիկայի գրասենյակի հաշվետվությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ամենամյա հաշվետվության մեջ նշվում է 5-25 մլն դոլարի հիփոթեքային վարկավորման մասին։ Palm Beach Daily News-ի տվյալներով՝ Թրամփի որդիները հորաքույրներից մեկից գնել են Ֆլորիդայում գտնվող 9 սենյականոց տուն՝ 18․5 մլն դոլարով։

Այդ տան գնման համար հիփոթեքային վարկավորումը կազմել է 11․2 մլն դոլար, սակայն դժվար է ասել, թե վարկի որ մասն է բաժին ընկնում Թրամփին, քանի որ նախագահը չի հրապարակում իր հարկային հայտարարագիրը։

Համաձայն հաշվետվության՝ Թրամփի անունով ձևակերպված է 14 վարկ, որոնցից 3-ը՝ ավելի քան 50 մլն դոլարով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները