102 տարեկանում մահացել է Լուվրի ապակե բուրգը ստեղծողը

19:54   17 Մայիս 2019    171

Ճարտարապետ Յույմին Բեյը, ով հայտնի է Փարիզում Լուվրի թանգարանի ապակե բուրգի ստեղծմամբ, մահացել է 102 տարեկանում։

Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Նա 102-ամյակը նշել էր ապրիլի 26-ին։ Անվանի ճարտարապետը մահկանացուն կնքել է մայիսի 16-ին, Նյու Յորքում։

Նա ծնվել է Գուանչժոուում, 1917 թվականին։ 1935 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ համալսարան է ավարտել։ 1983 թվականին դարձել է Պրիցկերովյան մրցանակի դափնեկիր, որը համարվում է ճարտարապետության ոլորտի «Նոբելյան մրցանակը»։

Նա շնաև Քլիվլենդում գտնվող Ռոք-ն-ռոլի փառքի սրահի, Վաշինգտոնում գտնվող Արվեստի ազգային պատկերասրահի շենքի, Նյու Յորքում JPMorgan Chase բանկի աշտարակի նախագծերի հեղինակն է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Լուվր  


Վերնագիրի այլ պիտակները