Ուկրաինայի ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է գրել

17:45   17 Մայիս 2019    254

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հրաժարականի դիմում է գրել, որը պատրաստվում է Գերագույն ռադային և երկրի կառավարությանը ներկայացնել մայիսի 20-ին՝ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության օրը:

«Կարծում եմ՝ դա մարդկային առումով ճիշտ է, ճիշտ է նորմալ քաղաքական մշակույթի տեսանկյունից, իսկ մենք ունենք դրա կարիքը»,- ասել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսաուղերձում:

Հայտնի է նաև, որ Կլիմկինը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Արտգործնախարարը նախօրոք հայտարարել էր երկրի նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո հրաժարական տալու մտադրության մասին:

Պավել Կլիմկինը Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2014թ.-ի հունիսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները